Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում «խստագույնս ձեռնպահ մնալ» Իտալիա այցելությունից


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում Հայաստանի դեսպանության հետ։

Նշենք, որ Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 հազարը, մահացել է 463 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG