Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը:
«Հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին», - ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։