Նավթի գների կտրուկ` շուրջ 25 տոկոսանոց անկումը, հանգեցրել է համաշխարհային ֆոնդային շուկայի ապակայունացման:
Մոտ մեկ ժամ առաջ Նյու Յորքի ֆոնդային բորսան ստիպված է եղել 15 րոպեով դադարեցնել սակարկությունները` Dow Jones-ի ինդեքսի ավելի քան 7 տոկոս կազմած միաժամանակյա անկումից հետո:
Բորսայում սկիզբ առած խուճապի հետևանքով ամենաշատը տուժել են նավթային ընկերությունները. դրանց բաժնետոմսերի գինը հաշված րոպեների ընթացքում նվազել է 20 տոկոսով: Գրեթե նույն իրավիճակն է աշխարհի մյուս առաջատար բորսաներում: Տոկիոյի բորսայում բաժնետոմսերի գինը նվազել է 5, Սիդնեյում` 7, Ֆրանկֆուրտում և Լոնդոնում` 8 տոկոսով: