Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին հեռացնել փախստականներին Հունաստանի հետ սահմանից: Այս մասին այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵՄ գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լայենը:
«Փախստականների խնդրի լուծումը կնվազեցնի սահմանին առկա լարվածությունը, ինչպես նաև այն ճնշումը, որ գործադրվում է թե՛ Թուրքիայի և թե՛ Հունաստանի վրա», - նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Վան դեր Լայենի խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից է նաև հունական կղզիներում գտնվող փախստականների` նախևառաջ անչափահասների տեղափոխումը ԵՄ մայրցամաքային տարածք: