Մատչելիության հղումներ

Վեց զոհ՝ իտալական բանտերում սկիզբ առած անկարգությունների հետևանքով


Իտալիա - Կալանավորների խռովությունը Միլանի «Սան Վիտտորե» բանտում, 9-ը մայիսի, 2020թ.
Իտալիա - Կալանավորների խռովությունը Միլանի «Սան Վիտտորե» բանտում, 9-ը մայիսի, 2020թ.

Առնվազն վեց մարդ է զոհվել Իտալիայի կալանավայրերում սկիզբ առած անկարգությունների հետևանքով: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները` տեղեկացնելով, որ անկարգությունները սկիզբ են առել բանտային տեսակցությունների վրա կառավարության կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ քայլով իտալական իշխանությունները ցանկանում էին կանխել կորոնավիրուսի տարածումը:

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Հյուսիսային Իտալիայում գտնվող կալանավայրերում: «Մոդենա քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում երեք բանտարկյալ է զոհվել, ևս երեքը մահացել են Մոդենայից այլ բանտ տեղափոխվելու ընթացքում», - տեղեկացրել է Իտալիայի կալանավայրերի վարչության ղեկավար Ֆրանչեսկո Բասենտինին:

Արդարադատության նախարարության տեղեկություններով, երկրի տարածքում գտնվող մի շարք բանտերում կալանավորները շինություններ են հրդեհել` նյութական լուրջ վնաս պատճառելով պետությանը:

Պավիա քաղաքի կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել հսկիչներից երկուսին: «Կալանավայրի աշխատակիցներն ազատ են արձակվել միայն հատուկ ոստիկանական գործողության արդյունքում», - տեղեկացրել է Իտալիայի արդարադատության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG