Մատչելիության հղումներ

Ըստ սոցիոլոգների` Բայդենը շարունակում է մնալ դեմոկրատական փրայմերիների առաջատարը


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Վաղը ամերիկյան վեց նահանգներում կայանալիք դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների շեմին անցկացված սոցհարցումները վկայում են, որ ընտրարշավի առաջատարը նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է:

Գլխավոր պայքարը ծավալվելու է Միչիգան նահանգում, որտեղ, հասարակական կարծիքի վերջին հետազոտությունների համաձայն, Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 54, իսկ Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի օգտին` 33 տոկոսը:

Mitchell Research & Communications գործակալության անցկացրած հետազոտության համաձայն՝ Բայդենի օգտին պատրաստվում են քվեարկել նախևառաջ տարեց ընտրողները և աֆրոամերիկացիները: «Վերջին խմբի շրջանում Բայդենի առավելությունը հասնում է 43 տոկոսի», - պնդում են ամերիկացի սոցիոլոգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG