Ուզբեկստանը հայտնել է, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ:
ԵԱՏՄ-ն 2015 թվականին հիմնել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Հետագայում կառույցին միացել են Հայաստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունի հետխորհրդային երկրներից նաև Մոլդովան:
Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը 2016 թվականին է ստանձնել երկրի ղեկավարումը, նրա իշխանության օրոք ռուս-ուզբեկական հարաբերությունները բարելավվել են:
Նախորդ նախագահը՝ 2016 թվականին վախճանված Իսլամ Քարիմովը, սառը վերաբերմունք է ցուցաբերել ԵԱՏՄ գաղափարի նկատմամբ:
34 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը կարող է ԵԱՏՄ-ում դառնալ երկրորդ ամենամեծ սպառողը Ռուսաստանից հետո:
Միրզիոևն ասել է, թե «կառավարությունն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղիները»: