Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ակնկալում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար կհաստատվի: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դա հանդիպման օրակարգի գլխավոր հարցն է:
Էրդողանը այսօր նաև ելույթ է ունեցել խորհրդարանում և հայտարարել, որ Թուրքիան կարող է կռվել, բայց պատերազմ չի ձգտում: Նրա խոսքով՝ «Թուրքիան սիրիացիներին չի թողնի արյունարբու Ասադի և նրա աջակիցների քմահաճույքին»: