Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օհանյանը, որ մեղադրվում է նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար, այս գործով մեղադրանքը ևս չի ընդունում։

XS
SM
MD
LG