ԱՄՆ նախագահության հինգ դեմոկրատ գործիչներ պատրաստվում են «սուպերերեքշաբթիի» վճռական ներկուսակցական նախնական ընտրությանը:
Այսօր երեկոյան վճռվելու է Միլուոքիում հուլիսի կեսերին կայանալիք դեմոկրատների ազգային համագումարում 1344 պատվիրակների խնդիրը: Համագումարը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահության թեկնածու, ով նոյեմբերի 3-ի ընտրություններում մարտահրավեր կնետի գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին: Այսօրվա դրությամբ հայտնի են ընդամենը 150 պատվիրակների անունները:
Վերջերս պայքարից դուրս են եկել Փիթ Բութիջիչը և Էմի Քլոբուչարը, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել նախկին՝ Բարաք Օբամայի օրոք փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենին:
Նրա հիմնական մրցակիցը Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսն է, ով համարվում է դեմոկրատական-սոցիալիստական գաղափարների ջատագով և քաղաքական-տնտեսական համակարգի կտրուկ ազատական փոփոխություններ է առաջարկում:
Պայքարը շարունակում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեծահարուստ Մայք Բլումբերգը, ով մեծ ներդրումներ է կատարել քարոզարշավում և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Բայդենի համար: