Մատչելիության հղումներ

Վարչապետ. Խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու


Մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, այսօր ԱԳՆ-ում Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմից, վարչապետը նկատել է՝ եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ, և նոր խնդիրներ ձևակերպելու ժամանակն է հիմա:

«Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա. - «Մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու»:

Դիվանագետի օրվա կապակցությամբ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG