Մատչելիության հղումներ

Փիթ Բութիջիչը լքում է դեմոկրատական ընտրարշավը


ԱՄՆ - Փիթ Բութիջիչը հայտարարում է ընտրարշավից դուրս գալու մասին, Սաութ Բենդ, 1-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ - Փիթ Բութիջիչը հայտարարում է ընտրարշավից դուրս գալու մասին, Սաութ Բենդ, 1-ը մարտի, 2020թ.

Միացյալ Նահանգներում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածու առաջադրվելու համար պայքարող թեկնածուներից մեկը` Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը, հայտարարում է ընտրարշավը լքելու մասին: Դեմոկրատ գործիչն այս մասին հայտարարեց կիրակի երեկոյան, երբ հայտնի դարձան նախօրեին Հարավային Կարոլինա նահանգում կայացած դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Դրանց համաձայն, Բութիջիչը չորրորդն էր` քվեների 8 տոկոսով:

«Ես այլևս չեմ պայքարի 2020 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու դառնալու համար: Դրա հետ մեկտեղ, ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարվա հունվարին մենք դեմոկրատ նախագահ ունենանք», - հայտարարում էր Բութիջիչը:

Աֆղանական պատերազմի 38-ամյա վետերան Բութիջիչը ընտրարշավի սկզբում համարվում էր դեմոկրատական փրայմերիների ամենահեռանկարային գործող անձանցից մեկը: Փետրվարի սկզբին Այովայում կայացած ընտրություններում նա անակնալ հաղթանակ էր տոնել: Ներկուսակցական ընտրությունների հաջորդ փուլում, սակայն, Բութիջիչը չկարողացավ կրկնել ընտրարշավի սկզբում արձանագրած հաջողությունը:

XS
SM
MD
LG