Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, փոխանցում են կառավարության աշխատակազմից:
Մարտիմեկյան ողբերգական դեպքերի հերթական տարելիցին նվիրված արարողությանը ներկա են եղել նաև զոհերի հարազատները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու կառավարության անդամները: