Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 12-րդ տարին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր երեկոյան երթ է նախատեսված, սակայն քանի որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, «Քաղաքացիական պայմանագիրը» նիստի ընթացքում քննարկելու է երթը չեղարկելու հարցը: