Մատչելիության հղումներ

ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով


Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:

Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:

Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին ժամանակավորապես չայցելել 5 երկիր՝ Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG