Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։
ԱԽ քարտուղարի գրասենյակից փոխանցում են, որ Արմեն Գրիգորյանն ընդգծել է արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։
Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։