Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի, այսպես ասած «հեմոդիալիզի» գործով հերթական դատական նիստը կայացավ՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։
Սկսվեց ապացույցների հետազոտումը։ Բալայանն ընթերցեց գործում առկա գրավոր փաստաթղթերը։
Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Դատական հաջորդ նիստը կկայանա մարտին։
Հիշեցնենք՝ որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցվել են։