Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շրջանային իշխանություններից պահանջել է ժամանակավորապես փակել երկրի բոլոր դպրոցները:
Որոշումը կգործադրվի մարտի 2-ից և ուժի մեջ կլինի առնվազն մինչև գարնանային արձակուրդների ավարտը: Եթե լրացուցիչ որոշումներ չկայացվեն, աշակերտները դպրոցներ կվերադառնան ապրիլին: Ճապոնիայի մի շարք շրջաններում արդեն փակել են դպրոցները:
Ճապոնիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցել է 900-ից, մահացել է 8 մարդ: Հիվանդների գերակշռող մեծամասնությունը՝ 705 մարդ, Diamond Princess զբոսանավի ուղևորներն են: