Մատչելիության հղումներ

Թրամփի թիմը դատական գործ է հարուցել The New York Times-ի նկատմամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանում է The New York Times-ի հոդվածին վերաբերող հարցերը, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանում է The New York Times-ի հոդվածին վերաբերող հարցերը, Վաշինգտոն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման շտաբը զրպարտության հոդվածով դատական հայց է ներկայացրել The New York Times օրաթերթին, պահանջելով պաշտոնապես հերքել հաղորդագրությունը, որի համաձայն՝ 2016 թվականի նախընտրական շրջանում Թրամփի թիմը գործարք է կնքել ռուսների հետ:

Վերընտրման շտաբի իրավաբանները հայցով դիմել են Նյու Յորք նահանգի գերագույն դատարան:

Թրամփի նախագահության օրոք սա առաջին դատական հայցն է ընդդեմ որևէ ամերիկյան պարբերականի:

Թրամփի թիմը գործը հարուցել է 2019 թվականի մարտին «Կարծիքներ» խորագրում հրապարակված նյութի կապակցությամբ, որը հեղինակել է 1986-1984 թվականներին The New York Times-ի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրած Մաքս Ֆրանկելը:

Այդ հովածում հեղինակը պնդել է, որ Կրեմլն օգնել է պարտության մատնել Հիլարի Քլինթոնին, ինչի դիմաց Ամերիկան պետք է ընտրություններից հետո «ծառայություն՝ ծառայության դիմաց» տարբերակով արտաքին ասպարեզում իրականացնի ռուսամետ քաղաքականություն:

Թրամփի թիմի պնդմամբ՝ «The New York Times-ը գիտեր, որ այդ հրապարակումը պետք է ապատեղեկացնի և մոլորեցնի ընթերցողներին»:

Բացի այդ, շտաբի փաստաբանների համոզմամբ, The New York Times-ը «ծայրահեղ կողմնակալ և թշնամական դիրքորոշում ունի Թրամփի վերընտրման հնարավորության նկատմամբ»:

«Թրամփի վերընտրման շտաբը դիմել է դատարան և պահանջում է պատժել հեղինակին, որի հայտնած կարծիքը նրանց համար անընդունելի է», - արձագանքել է The New York Times-ի խոսնակ Էյլին Մերֆին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG