Մատչելիության հղումներ

Չինաստանի 24 տարածաշրջաններում երեկ կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն գրանցվել


Չինաստան - Հիվանդանոցներից մեկի լաբորատորիայում հետազոտում են վիրուսի նմուշները, փետրվար, 2020թ.
Չինաստան - Հիվանդանոցներից մեկի լաբորատորիայում հետազոտում են վիրուսի նմուշները, փետրվար, 2020թ.

Մահվան 150 դեպքերից 149-ը գրանցվել են Հուբեյ նահանգում։

Չինաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի օջախը համարվող Հուբեյ նահանգից դուրս անցած մեկ օրում գրանցվել է վարակի ընդամենը 11 նոր դեպք, ընդ որում՝ 24 տարածաշրջաններում առհասարակ այդպիսին չի գրանցվել։ Ինչպես վկայում են տեղի իշխանությունների հրապարակած տվյալները, նոր դեպքեր չեն արձանագրվել, մասնավորապես, մայրաքաղաք Պեկինում, Շանհայ և Տյանցզին քաղաքներում, Տիբեթ, Շանսի և այլ նահանգներում, երկու ինքնավար շրջաններում։

Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը մահվան դեպքերի թիվն ավելացել է 150-ով, որից 149-ը գրանցվել է Հուբեյում։ Փետրվարի 23-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 հազար 592-ի, վարակը հաստատված է 77 հազար 150 մարդու մոտ, նրանցից 9 հազար 915-ի վիճակը ծանր է, 24 հազար 734-ն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։

Չինաստանից դուրս գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1769 դեպք՝ 28 երկրներում, մահացել է 17 մարդ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG