Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 109-ով և հասել 2345-ի։
Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 22-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 76 հազար 288 մարդու մոտ, նրանցից 11 հազար 477-ի վիճակը ծանր է, 20 հազար 659 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Անցած մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում հայտնաբերվել է վարակի 397 նոր դեպք, 2 հազար 393 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 109-ը մահացել են, որոնցից 106-ը՝ վարակի օջախ Հուբեյ նախանգում։
Հաղորդվում է, որ նահանգում ներկայումս հիվանդ է 47 հազար 647 մարդ, որից 10 հազար 892 մարդ գտնվում է ծանր վիճակում։
Հիշեցնենք` նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։