Մատչելիության հղումներ

Հայաստանը երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում. զեկույց


Հայաստանի Զինված ուժերի նոր ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները, Գյումրի, 27-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստանի Զինված ուժերի նոր ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները, Գյումրի, 27-ը դեկտեմբերի, 2019թ.

Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում, առաջինը՝ Եվրոպայում, պնդում է BICC միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցը:

Բոննում գործող կենտրոնը փաստում է, որ Երևանը ռազմական ծախսերին տրամադրում է ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ անցած տարվանից մի փոքր ավելի: Ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, որը դիտարկված 154 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ուսումնասիրությունը նշում է. - «Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով կողմերը շարունակում են էական միջոցներ ներդնել բանակում, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդիականացնում են սպառազինությունները՝ մեծածավալ համաձայնագրեր կնքելով Ռուսաստանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG