Մատչելիության հղումներ

Թրամփն առաջարկել է համաներել Ասանժին, պնդում են բրիտանական պարբերականները


Միացյալ Թագավորություն - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի դատարանում, հունվար, 2020թ.
Միացյալ Թագավորություն - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի դատարանում, հունվար, 2020թ.

Ըստ բրիտանական պարբերականների, որոնք հղում են անում Ջուլիան Ասանժի փաստաբանին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաներել Wikileaks-ի հիմնադրին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանն անմասն է ԱՄՆ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա հարձակումից։

Սպիտակ տունը դեռ չի արձագանքել այս հայտարարություններին:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննությունը պարզել էր, որ սերվերների վրա հարձակմանը մասնակցել են ռուսաստանցի հաքերները:

Թրամփին վերագրվող հայտարարությունը մամուլում է հայտնվել Լոնդոնում Ասանժի արտահանձնման հարցով դատավարության մեկնարկից օրեր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG