Մատչելիության հղումներ

Չինաստանը WSJ-ի երեք լրագրողի է արտաքսում՝ հոդվածի պատճառով


ԱՄՆ - The Wall Street Journal-ի շենքը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - The Wall Street Journal-ի շենքը Նյու Յորքում, արխիվ

Չինաստանը ամերիկյան The Wall Street Journal-ի երեք լրագրողների է արտաքսում երկրից՝ պարբերականում հրապարակված հոդվածի պատճառով:

Թեև հոդվածի հեղինակները Չինաստանում աշխատող լրագրողներ չեն, բայց նրանց հավատարմագրերը կասեցվել են, լրագրողները պետք է լքեն երկրի տարածքը հինգ օրվա ընթացքում։

Փետրվարի 3-ին The Wall Street Journal-ը «Կարծիքներ» սյունակում հրապարակել էր մի հոդված կորոնավիրուսի թեմայով՝ «Ասիայի իրական հիվանդը Չինաստանն է» վերնագրի ներքո, որը պնդում էր, որ Չինաստանի իշխանությունները թաքցնում են համաճարակի իրական մասշտաբները:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում սա միակ դեպքն է, երբ Չինաստանից միանգամից մի քանի լրագրող է վտարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG