Իրանում մահացել են երկու հիվանդներ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մահվան փաստը հաստատել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը Թվիթերում:
Ըստ երկրի իշխանությունների՝ Իրանը ձեռնարկում է անվտանգության միջոցներ՝ վերահսկելով օդանավակայանները:
Կորոնավիրուսի վարակը սկսվել է Չինաստանից դեկտեմբերին, ընդհանուր առմամբ մինչ օրս շուրջ 75 հազար մարդ է վարակվել, ավելի քան 2 հազար մահվան դեպքեր են գրանցվել՝ հիմնականում Չինաստանում: