Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօրվա ասուլիսում հավաստիացրել է, որ չի միջամտելու իր կուսակցության նոր առաջնորդի ընտրությանը:
«Ես կարող եմ միայն կրկնել, ինչը բազմիցս ասել եմ 2018-ի հոկտեմբերին, երբ որոշեցի հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից: Միաժամանակ պատրաստակամություն էի հայտնել մնալ կանցլերի պաշտոնում և ասել էի, ցանկանում եմ ընդգծել սա, որ չեմ միջամտելու Քրիստոնեա-դեմոկրատների ապագա առաջնորդի, կամ կանցլերի թեկնածուի ընտրությանը», - ասել է Մերկելը:
Օրերս հայտնի դարձավ, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը հաջորդ տարի կայանալիք Բունդեսթագի ընտրություններում չի պայքարի դաշնային կանցլերի պաշտոնի համար: Ըստ մամուլի՝ նա պայքարից հրաժարվել է կուսակցության ներսում առկա դժգոհությունների պատճառով: