Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով


Արցախում պայմանագրային զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու մասով, կատարվում է նախաքննության։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեկ, ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար, ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG