Մատչելիության հղումներ

Մյունխենում կարճ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի ԱԳ նախարարը


Մայք Փոմփեոն և Սերգեյ Լավրովը, արխիվ
Մայք Փոմփեոն և Սերգեյ Լավրովը, արխիվ

Այսօր Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, կարճ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դուրս գալով բանակցային սենյակից՝ Փոմփեոն Լավրովին հաջողություն է մաղթել:

«Դուրս գալով Լավրովի մոտից՝ Փոմփեոն ամբողջ միջանցքով մեկ «Good luck» ասաց: Ռուսական բանակցային սենյակի մոտ կանգնած Մյունխենյան համաժողովի մասնակիցները հառաչեցին. ամերիկացիները հիմա քչերին են լավ բան ցանկանում», - գրել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG