Մատչելիության հղումներ

Մյունխենում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ

Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, գալիք կիրակի՝ փետրվարի 16-ին նախատեսված է Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ռուսաստանի արտգործնախարարությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ նման հանդիպում «պլանավորվում է»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասել էր, որ փետրվարի 14-16-ը Սերգեյ Լավրովը որպես Ռուսաստանի պատվիրակության ղեկավար կմասնակցի Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:

Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG