Մատչելիության հղումներ

Այսօր Մյունխենում մեկնարկում է Անվտանգության միջազգային համաժողովը


Գերմանիա - Ոստիկանությունը հսկում է շենքը, որտեղ անցկացվելու է Մյունխենի Անվտանգության համաժողովը, 14-ը փետրվարի, 2020թ.
Գերմանիա - Ոստիկանությունը հսկում է շենքը, որտեղ անցկացվելու է Մյունխենի Անվտանգության համաժողովը, 14-ը փետրվարի, 2020թ.

Շուրջ երեքուկես տասնյակ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, պաշտպանության ոլորտի առաջնորդներ ու բարձրաստիճան դիվանագետներ են մասնակցելու այսօր Մյունխենում մեկնարկող Անվտանգության համաժողովին:

Երկրների ղեկավարների թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Մյունխենում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի արտաքին գործերի նախարարները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Մյունխենի համաժողովին մասնակցելու է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ միասին՝ նույն պատվիրակության կազմում:

Մյունխենի Անվտանգության համաժողովն անցկացվում է աշխարհի տարբեր վայրերում հակամարտությունների և սուր իրավիճակների առկայության պայմաններում:

XS
SM
MD
LG