Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երեք ձեռնարկությունների նկատմամբ՝ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն:
Պատժամիջոցներն արգելում են ԱՄՆ պետական գերատեսչություններին համագործակցել այդ կազմակերպությունների հետ, ռուսական կազմակերպություններին էլ արգելվում է ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից:
Պատժամիջոցների կիրառման կոնկրետ պատճառը չի նշվում: Համաձայն զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի՝ արգելվում է ապրանքների, նյութերի և տեխնոլոգիաների մատակարարումը, որոնք կարող են նպաստել նման զենքի ստեղծմանը Սիրիայում, Իրանում և Չինաստանում: