Մատչելիության հղումներ

Երկու զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախի Պաշտպանության բանակում երկու զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործեր են հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեն նաև փոխանցում է, որ թե՛ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանը, թե՛ շարքային Տիգրան Մանվելյանը հրազենային վնասվածքներ են ստացել գլխի շրջանում և մահացել են զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Քրեական գործերը հարուցվել են երկրորդ կայազորային քննչական բաժնում։

20-ամյա զինծառայող Տիգրան Մխոյանը, հիշեցնենք, Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ ժամը 13-ի սահմաններում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում, նույնպես 20-ամյա Տիգրան Մանվելյանը՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG