Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով է վերադառնում Հռոմում ընթացող Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից:
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, Գևորգ Ղարիբյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Բրոնզե մեդալներ նվաճեցին Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը: