ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածուին որոշելու ներկուսակցական պայքարում Նյու Հեմփշիր նահանգում հաղթել է սենատոր Բերնի Սանդերսը:
«Շնորհակալություն Նյու Հեմփշիր, և թույլ տվեք ասել՝ այս հաղթանակը Դոնալդ Թրամփի վերջի սկիզբն է», - հայտարարել է Սանդերսը:
Նյու Հեմփշիրում երկրորդ տեղում է Փիթ Բութիջիչը, ով հաղթել էր Այովայում:
Դեմոկրատների քարոզարշավի սկզբում առաջատար թեկնածու համարվող նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Նյու Հեմփշիրի ընտրություններում ընդամենը 5-րդն է: