Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները


Ադրբեջան - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 9-ը փետրվարի, 2020թ.
Ադրբեջան - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Բաքվի ընտրատեղամասերից մեկում, 9-ը փետրվարի, 2020թ.

Վաշինգտոնը քննադատել է Ադրբեջանում անցած կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները: Երկրում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ հայտարարություն է տարածել, մեջբերելով ԵԱՀԿ դիտորդների գնահատականը, ըստ որի՝ քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ցույց տվեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: Բաքուն պարտավոր է շուտափույթ հետաքննել դրանք և իրագործել միջազգային համայնքի կողմից նախկինում և այժմ տրված բոլոր հանձնարարականները», - հայտարարել է Ամերիկայի դեսպանատունը՝ հավելելով. - «Դա Ադրբեջանի իշխանություններրի ստանձնած պարտավորությունն է միջազգային համայնքի, բայց նախ և առաջ՝ սեփական ժողովրդի առաջ»:

Արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 71 պատգամավոր կունենա։

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) նույնպես արձանագրել է, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։

XS
SM
MD
LG