Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 13-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին ասվում է գերմանական կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
Ըստ պաշտոնական Բեռլինի, հանդիպման ընթացքում Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին պատմական այց էր կատարել Հայաստան՝ դառնալով Հայաստան այցելած Գերմանիայի առաջին կանցլերը։