Ռուսաստանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Վալերի Գերասիմովը:
Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականը Բաքվում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հանդիպման նպատակով։ Նման հանդիպումներ մի քանի տարի է կազմակերպվում են Ադրբեջանի մայրաքաղաքում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, Գերասիմովն այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գոհացնում են: Մեր ռազմական կառույցների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնվում է», - Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Գերասիմովը՝ հավելելով, որ «Ռուսաստանն ապագայում կանի ամեն ինչ Ադրբեջանի հետ ռազմական կապերի սերտացման համար»: