Ստամբուլի օդանավակայանում Pegasus Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով երեք մարդ զոհվել է , առնվազն 157-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում 177 մարդ է եղել:
«30 մետր բարձրությունից օդանավն ընկել է թռիչքուղու վրա», - ասել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայը տեղական հեռուստատեսությամբ: