Մատչելիության հղումներ

Իդլիբում թուրք-սիրիական բախումներ են սկիզբ առել, երկուստեք զոհեր կան


Թուրքական բանակի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Իդլիբ նահանգի տարածքում, արխիվ
Թուրքական բանակի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մերձակայքում՝ Իդլիբ նահանգի տարածքում, արխիվ

Սիրիական զինված ընդդիիմության վերահսկողության տակ գտնվող միակ նահանգում`Իդլիբում, այսօր առավոտյան բախումներ են սկիզբ առել այդ տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանումների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի միջև: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ուկրաինա մեկնելուց առաջ հրավիրված շտապ ասուլիսի ընթացքում նշել է, որ երկու կողմից էլ զոհեր կան:

«Այսօր սիրիական վարչակազմի կողմից իրականացված հրետանային հարվածների հետևանքով Իդլիբում 4 թուրք զինվորական է զոհվել: 9 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Այս պահին Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվում են, և թուրքական բանակի պատասխան գործողության արդյունքում 30-35 սիրիացի զինվորականներ չեզոքացվել են», - հայտարարել է Էրդողանը:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ թուրքական հարվածների հետևանքով զոհված սիրիացի զինվորականների թիվը 6-ն է:

Առավել մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG