Մատչելիության հղումներ

Հակահեղափոխության մեջքը ջարդված է, պնդում է Անվտանգության խորհրդի քարտուղարը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է՝ Հայաստանում հակահեղափոխության մի քանի փորձ է եղել։

Անվտանգության խորհրդի քարտուղարը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Արմեն Գրիգորյան. - Հակահեղափոխության մի քանի փորձեր են եղել, այդ փորձերը և՛ ներհամակարգային են եղել, և՛ համակարգից դուրս են եղել։ Ի դեպ, առաջին հակահեղափոխությունը եղել է, [2018 թվականի] ապրիլի 23-ին, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել և հեղափոխությունը հաղթել է, առաջին հակահեղափոխությունը եղել է մայիսի 1-ին, երբ որ ժողովրդի թեկնածուին Ազգային ժողովը չի ընտրել վարչապետ՝ Հանրապետականը, ավելի շուտ, չի ընտրել, սա հակահեղափոխության առաջին քայլն է եղել։ Հաջորդը եղել է հակահեղափոխության քայլը, խոշոր այդպիսի քայլ եղել է հոկտեմբերին, երբ որ Ազգային ժողովում փորձում էին հանրապետականները այլ կուսակցությունների հետ օրենք ընդունեին, որպեսզի սահմանափակեին Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները։ Եվ սա, և՛ գործադիրից, և՛ օրենսդիրից դուրս մղվելուց հետո հանրապետականները շարունակել են հակահեղափոխական գործողությունները և՛ մեդիա դաշտում, և՛ նույնիսկ օգտագործել են նաև Սահմանադրական դատարանը, որպեսզի հակահեղափոխություն անեն։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հակահեղափոխության մեջքը կամ ողնաշարը ջարդված է, և նրանք չունեն հնարավորություն քայլեր ձեռնարկելու։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 2-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG