Մատչելիության հղումներ

Շվեդիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը


Շվեդիան ավարտին է հասցրել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ», - գրել է Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG