Մատչելիության հղումներ

Հայաստանում ՌԴ դեսպանատունը քննադատել է ՀՌԱՀ նախագահ Հակոբյանի հայտարարությունը


Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքը, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքը, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը քննադատել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի վերջին հայտարարությունը, թե «մի շարք օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռուստաընկերություններ, վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար»:

«Տիգրան Հակոբյանի մեկնաբանություններից անակնկալ տեղեկացանք, թե իբր այդ դիրքորոշմանը համամիտ է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը», -ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանատունը, պնդելով, թե դեսպանը «բավական վաղուց տեղի ունեցած մի զրույցի ընթացքում ընդամենը ի գիտություն է ընդունել առանց օտարերկրյա հեռարձակողների, նվազագույն սոցիալական փաթեթ ստեղծելու՝ ՀՌԱՀ առաջարկը»:

«Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների մասին Հայաստանի կառավարության հայտարարությունների ֆոնին տարակուսանք են առաջացնում պնդումները, թե ռուսական հեռուստաալիքները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը՝ հորդորելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել ռուսական ալիքներին մշտապես հետևող Հայաստանի բազմահազար քաղաքացիների շահերը:

«Ազատությունը» դիմել էր Տիգրան Հակոբյանին այդ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով, վերջինս պատասխանել է, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG