Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Վերին Լարսը գիշերվանից փակ է:
Վրաստանի Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության հաղորդմամբ, դադարեցված է տրանսպորտային բոլոր միջոցների երթևեկությունը՝ առատ տեղումների և հուսինային վտանգի պատճառով:
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են՝ այս պահին տեղում հայաստանյան 90 բեռնատար և 20 մարդատար մեքենա կա: