Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Դանիելյանին


Դատավոր Արմեն Դանիելյան, արխիվ
Դատավոր Արմեն Դանիելյան, արխիվ

Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքի քննությունը։

Դատախազությունը բողոքարկել էր նախաքննական նյութերի ողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նիստի սկզբում Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Հիշեցնենք՝ Դանիելյանը անցած հունիսին Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG