Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին


Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։

Հաղորդագրությունում նշված է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։

Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը։

Արտգործնախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին և30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Դրան նախորդել էր Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG