Մատչելիության հղումներ

Ըստ իրավապաշտպանների, ռուսական օդուժի հարվածներից Իդլիբում առնվազն տասը մարդ է զոհվել


Իրավապաշտպանները հաղորդում են, թե ռուսական օդուժի հարվածներից առնվազն տասը մարդ զոհվել է և մի քանի տանսյակը վիրավորվել Սիրիայի Իդլիբ նահանգում, որը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին բնակավայրն է:

Տեղում աշխատող կազմակերպությունները պնդում են, թե հրթիռակոծության թիրախում է եղել հիվանդանոցներից մեկը, զոհերի և վիրավորների շարքում նաև կանայք ու երեխաներ կան:

Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպան Ջեյսմ Ջեֆրին, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ անցած երեք օրերի ընթացքում միայն ռուսական օդուժը ավելի քան 200 անգամ հրթիռակոծել է այդ բնակավայրերը: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, թե Մոսկվան ոտնահարում է ստանձնած պարտավորությունները:

«Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցվել արյունահեղեությունը, քանի դեռ մեր համբերությունը չի սպառվել», - սպառնացել է Ռեջեփ Էրդողանը:

Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական հակամատության հարցում հակադիր ճամբարների են պաշտպանում. Մոսկվան սատարում է նախագահ Ասադին, Անկարան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG