Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: