Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Մետրոպոլիտենի նախկին տնօրենը մի շարք ապօրինություններ է արել


Ոստիկանությունից հայտնում են, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նակին տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով՝ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո:

Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նաև չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին խախտումներով՝ առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG