Մատչելիության հղումներ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը չկատարելու մեջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվային լուսանկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող հարձակումների հետևանքով Թուրքիայի համբերությունը սպառվում է, և Ռուսաստանին մեղադրել է այդ նահանգի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնությունը չկատարելու մեջ: Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե այդ նահանգի ռմբահարումները չդադարեն:

Իդլիբը Սիրիայի ընդդիմության վերջին հենակետն է մնացել: Սիրիայի հակառակորդ կողմերին՝ կառավարությանը և ընդդիմությանն աջակցող Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին միասին գործել Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար և ապառազմականացված գոտի ստեղծել:

Սակայն Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար ալ-Ասադի զորքերի հարձակումները վերջին շաբաթներին ակտիվացել են: Տասնյակ հազարավոր մարդիկ, լքելով իրենց տները, շարժվել են Թուրքիայի սահմանի ուղղությամբ:

Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Ասադի զորքերը գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա ընկած, ռազմավարական նշանակություն ունեցող Մաարաթ ալ-Նուման քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG