Մատչելիության հղումներ

Մխիթարյանը 9-րդ անգամ արժանացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) վարկածով 2019 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ում հանդես եկող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։ Նա այս կոչմանն արժանացավ 9-րդ անգամ։

Լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցում էին լրագրողները, Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները։ Մխիթարյանն այս քվեարկությամբ հավաքել է 109 միավոր։

Ընդամենը 5 միավոր պակաս հավաքել ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը։

Հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 61 միավորով երրորդն է։

Ամփոփվել են նաև լավագույն մարզչի քվեարկության արդյունքները. լավագույնը «Արարատ Արմենիա»-ի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականը նախկինում ղեկավարած Վարդան Մինասյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG